Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Իմպրովիզացիոն խաղարկում. «Շրջանակից դուրս»

Իմպրովիզացիոն խաղարկում. «Շրջանակից դուրս»
29.11.2012 | 14:56

Երևանի մնջախաղի պետական թատրոնում այսօր կներկայացվի Յուրի Կոստանյանի և Նարինե Գրիգորյանի «Շրջանակից դուրս» ներկայացումը:

Մեկ գործողությամբ միմոդրաման նկարագրվում է որպես իմպրովիզացիոն խաղարկում:
Դերերում՝ Յուրի Կոստանյան (տղամարդ), Նարինե Գրիգորյան (հրեշտակ), նկարիչ` Լիլիթ Ստեփանյան:
Մնջախաղի սիրահարները մինչև տարեվերջ հնարավորություն կունենան տեսնելու «Գիրք ծաղկանցը» (Ժիրայր Դադասյան), «Դևվ» (Յուրի Կոստանյան): Տարին կեզրափակվի ժիրայր Դադասյանի «Արդաղիոն» ներկայացմամբ:


Արմինե ՍԱՐԳՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 2817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ